| ||||
![]()
InfraRecorder-ը անվճար լուծում է Windows միջավայրում CD/DVD սկավառակների մեջ տեղեկատվություն գրելու համար: Ծրագիրն առաջարկում է աշխատանքային հնարավորությունների լայն ընտրանի: InfraRecorder-ը թույլատրում է այրել սկավառակներ, ստեղծել նրանց ISO, BIN և CUE ֆորմատների պատկերներ, ցույց տալ սարքավորումների մանրամասն տեղեկատվություն, ձայնագրել բազմասեսիանոց և երկշերտ դիսկեր, ստուգեր պահպանված տեղեկատվության ամբողջականությունը, փոխարկել ֆայլերի մուլտիմեդիա տվյալներն ու աուդիոհոսքերը:
Համակարգային պահանջներ Ծրագրային
| ||||
| Հղում այս ծրագրի էջին այլ կայքերում տեղադրելու համար |
| ||||
![]()
CD և DVD սկավառակների վրա տեղեկատվություն գրելու համար նախատեսված ծրագիր: Ի տարբերություն նմանատիպ բազմաթիվ այլ ծրագրերի, Small CD-Writer-ն ունի փոքր չափսեր, աշխատում է առանց տեղակայման, քեշավորված ֆայլերի համար տարածք չի պահանջում: Ծրագիրը թույլատրում է ստեղծել բազմասեսսիոն և ինքնբեռնվող սկավառակներ, ստեղծել սկավառակների ISO պատկերներ, նայել դիսկի բոլոր սեսսիաներն ու դրանցից ֆայլեր հանել, նախագծերը պահպանել ISO պատկերով: Գրող սարքավորման ավտոմատ ճանաչումը և գրելու արագությունը, ինչպես նաև առավելագույն չափով պարզեցված միջավայրը ցանկացած գիտելիքների մակարդակ ունեցող օգտագործողին թույլատրում են ծրագիրը հեշտ աշխատացնել: Ծրագիրը աշխատում է առանց տեղակայման:
|


Network.am


Network.am


